Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին բերման են ենթարկել. News.am
NEWS.am-ի տեղեկություններով՝ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։ Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։
Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։ Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում