«Ժամանակ». Վարչապետի որոշումը շարժել է մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթը
«Կառավարության երեկվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե։
Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն Է շարժել, քանի որ զգալի եկամուտներ Էին ստանում հուշարձանների «պահպանությունից»։ Ի դեպ, դեռևս անհայտ Է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։