«ՀԺ». Հայտնի է, թե ով կփոխարինի Արծվիկ Մինասյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:
«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն:
Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և ինտեգրացման հարցերով: Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով»,- մասնավորապես՝ գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում