Սևանում մեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Սևանի Նաիրյան փողոցի թիվ 111 տան դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: