ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
ՀՀ կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել:
Օրակարգում լինելու է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և Հարկային օրենսգիրքը:
Նշենք, որ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: