Մյուս անգամ ափսոսանք, զղջում բառերը չկրկնեք՝ դրանք մեզ համար չեն. Պավլիկ Մանուկյանը՝ լրագրողին (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց: Նա հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել:
Բժշկական կենտրոնից դուրս գալու ժամանակ լրագրողները Մանուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում. «Գերազանց, մարտական լիցքավորված»,- պատասխանեց Մանուկյանը:
Պավլիկ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իրենց պահանջներն իշխանությունները կատարելու են՝ ցանկանան, թե ոչ:
Հարցին էլ, թե արդյոք ափսոսանքի կամ զղջման զգացում չունե՞ն, Մանուկյանը կտրուկ արձագանքեց. «Մյուս անգամ էդ բառերը չկրկնեք՝ դրանք մեզ համար չեն»,- եզրափակեց Մանուկյանը:
Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի տեսանյութում