Երեք նախարարություն անվանափոխվեց, մեկը՝ վերացավ
Կառավարության այսօրվա նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ այդմ՝ Քաղաքաշինության նախարարությունը վերանում է, Էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են:
Քաղաքաշինության նախարարությունը վերանում է և դառնում կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:
Տրանսպորտի նախարարությունն անվանափոխվում է և դառնում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվում է Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ևս անվանափոխվում էև դառնում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: