Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Այսօրվա հակառակորդը ոչ այնքան արյունարբու ոսոխն է, որքան հանցավոր ռեժիմը. ՀԽ հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության հանրաքվեի 25-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Անկախության հանրաքվեից քառորդ դար անց, երբ հայ ժողովուրդը կանգնած է ներքին և արտաքին գոյութենական մի շարք մարտահրավերներին դեմ հանդիման, ցավով ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի ներկա հանրապետությունը՝ որպես հայ ազգի քաղաքա-տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացումը և ֆիզիկական անվտանգությունը ապահովող բարձրագույն կազմակերպվածք, գտնվում է հասարակությունից վերջնական օտարման փուլում:

Ներկա պետականությունը ստեղծվեց որպես արդյունք իրար հետ շաղկապված երկու քաղաքական գործընթացների՝ մի կողմից Արցախյան ազգային-ազատագրական համաժողավրդական շարժման, մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզման և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայում ստեղծված անվտանգային ճարտարապետության արմատական վերանայման:

Սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական համակարգերը, անցում կատարելով շուկայական տնտեսության և արտաքուստ ստեղծելով ժողովրդավարական ինստիտուտներ, ի տարբերություն մի շարք արևելաեվրոպական և խորհրդային երկրների, չենթարկվեցին ապամոնոպոլիզացնող ինստիտուցիոնալ փոխակերպումների՝ խորքում պահպանելով խորհրդային քաղաքական մատրիցայի միաբևեռ ուժային հենքը:

Սա, ի վերջո. ներքին քաղաքականության մեջ հանգեցրեց կեղծ բազմակուսակցական, իրականում՝ ոստիկանապետական ավտորիտար նոր համակարգի ստեղծմանը՝ հենված այս անգամ արդեն ոչ թե պլանային, այլ շուկայական տնտեսության մոնոպոլիցացման վրա: Իսկ արտաքին քաղաքականության մեջ քսանհինգամյա արդյունքը ինքնիշխանության օրըստօրե փոշիացումն էր և Ռուսաստանի առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ ներգրավումը:

Որպես հետևանք ունեցանք համակարգային կոռուպցիայով վարակված կառավարման գաղութային վարչակազմ, տնտեսական մրցակցության բացակայություն, արտաքին պարտքերի մեջ թաղված և արտերկրից գումարային փոխանցումների վրա հիմնված և օրեցօր սննկացող տնտեսություն, սոցիալական ահռելի բևեռացում և բնակչության մեծամասնության աղքատացում, ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների դեկորատիվացում, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, մշակութային ժառանգության և ստեղծագործականության ոչնչացում և այս իրականությունից փախչող բնակչության աղետալի արտագաղթ:

Ապրիլյան պատերազմը բացահայտեց նաև ֆիզիկական անվտագության և տարածական կորուստների ահագնացող վտանգը:

Հայ ազգը 25 տարի անց նորից կանգնած է Արցախի նորօրյա կորստի իրական վտանգի առջև, երբ իրեն պարտադրվում են այսպես կոչված «փոխզիջումներ», որոնց ընդունման պարագայում հայ ժողովուրդը դոմինոյի սկզբունքով կհայտնվի նախ ազատագրված տարածքների, ապա՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի, ապա և՝ Սյունիքի անխուսափելի կորստի, ուրեմն և՝ Հայաստանի Հանրապետության ոչնչացման վտանգի առջև:

Ներկայումս հարևան մերձավորարևելյան տարածաշրջանում սկսվել են առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային ճարտարապետության և քաղաքական աշխարհագրության տեկտոնիկ փոփոխությունները: Հարկ է հիշել, որ հայկական առաջին Հանրապետությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհում սկսված ապագաղութացման գործընթացների միաժամանակ մասնակից և արդյունք էր: Սակայն տարածաշրջանում խորհրդաթուրքական գործակցությամբ այդ գործընթացների սառեցման, ապա և վերագաղութացման գործողությունների հետևանքով այն զրկվեց ինքնիշխանությունից, մասնատվեց, իսկ Հայկական ԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը այդ գործընթացների մնացորդային արդյունքն արձանագրող գաղութային տարբեր կարգավիճակ ունեցող միավորներ էին:
Հայաստանի ներկայիս հանրապետությունը իր սկզբնավորման շրջանում իրեն դիրքավորեց ոչ թե որպես գաղութացված, ամբողջական Հայրենիքի նկատմամբ համահայկական իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված առաջին Հանրապետության, այլ որպես Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ: Այս առումով առաջին Հանրապետության խորհրդանիշերի փոխառումը բավականին արդյունավետ կերպով քողարկում է այդ Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության մերժումը:

Այսպիսով, ներկայումս Արցախյան հարցը պետք է դիտարկել տարածաշրջանում, հիմնականում Իրանի տնտեսաքաղաքական ապաշրջափակմամբ առաջանալիք խորհրդաթուրքական քաղաքական պայմանավորվածությունների փոփոխությունների և ավելի լայն մերձավորարևելյան և արելաեվրոպական տարածաշրջանում ընթացող ապագաղութացման գործընթացների համատեքստում:

Տարածաշրջանում առաջացած հարափոփոխ անկայուն իրավիճակը պահանջում է հայ ժողովրդից սեփական շահերի և հնարավորությունների ճշգրիտ հաշվարկ և ընթացող գործընթացներում վճռականություն և բավարար նախաձեռնողականություն, որպեսզի ոչ միայն նորից չհայտնվենք հայրենազրկված զոհի կարգավիճակում, այլև իրավիճակի կայունացումից հետո շահած դուրս գանք:

Դրա համար կան բավարար հիմքեր: Նախ տարածաշրջանում, ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրականության, բացի ռուսական և թուրքական գործոններից կան ևս երկու՝ իրանական և արևմտյան զսպող գործոններ: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, անկախության սերնդի առկայությունը բանակում և քաղաքացիական հասարակության մեջ և մի շարք այլ գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ:

Այսօրվա հիմնական հակառակորդը ոչ այնքան արյունարբու ոսոխն է, որքան ապազգային ու հանցավոր ռեժիմը: Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը, ըստ էության վերածվել է ազգային շահերի հաշվին գաղութարարի ու գաղութային վարչակազմի շահերն սպասարկող մեխանիզմի:

Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերագտնի իր իրավասուբյեկտայնությունը, նրա քաղաքացիները պետք է դրսևորեն սահմանադրաիրավական կամք և գործելով ազգային շահերի և քաղաքացու իրավունքների վերականգնաման դիրքերից՝ ըստ էության վերստեղծեն Հայաստանի նոր հանրապետությունը՝ իր նոր ապամոնոպալիզացված ներքին քաղաքականությամբ և ապագաղութացման խնդիրը լուծող արտաքին քաղաքականությամբ:

Հայության ու Հայաստանի քաղաքացիների նորօրյա ինքնորոշումը դառնում է օրախնդիր առաջադրանք:

Ուստի մեր ժողովրդի բոլոր առողջ և արժանապատիվ ուժերին ու անհատներին կոչ ենք անում գիտակցել պատմական պահի կարևորությունը, զորաշարժի ենթարկել իրենց բովանդակ ներուժը՝ մակաբույծ գաղութային ռեժիմին հեռացնելու նպատակով անհապաղ սկսելով ազգային համախմբումը և ազգային վստահության կառավարության ձևավորումը: Սա է սահմանադրականության վրա հիմնված Նոր Հանրապետություն հիմնադրելու ճանապարհին արվելիք առաջին անհրաժեշտ քայլը: