Էդվարդ Նալբանդյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ բանակցային գործընթացը
Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ և քննարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման հարցեր: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։
Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցային գործընթացին: