ՀԱԿ-ի Գյումրիի շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը
Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը:
«Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ս. Մեխակյանը եւ նախընտրական շտաբը ցավակցում են Վարդեւան Գրիգորյանին եւ նրա հարազատներին որդու՝ Արշակ Գրիգորյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կատարված հանցագործությունը եւ պահանջում անմիջապես բացահայտել ու պատժել այդ հանցագործության կատարողներին»,- ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ: