Էդվարդ Նալբադյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը եւ նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։