ՔՊ-ն Գյումրիում դադարեցրել է քարոզարշավը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած դեպքին: Փաշինյանը մասնավորապես գրել է.
«Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։
Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։
Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին»: