Ալեքսան Հարությունյանը՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես ասված է/
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.
Ալեքսան Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: