Լևոն Յոլյանը նույնպես կորցրեց նախարարի պաշտոնը. Սերժ Սարգսյանը նոր նախարար է նշանակել
Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Աշոտ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»: