Սերգո Կարապետյանը չնշանակվեց. նոր նախարարի անունը հայտնի է
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի Առաքելյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Իգնատի Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար»: