Դավիթ Հարությունյանը ևս վերանշանակվել է
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին: Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»: