Վարդան Արամյանը նշանակվեց Ֆինանսների նախարար
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Արամյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Վարդան Արամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: