Վաչե Գաբրիելյանը վերանշանակվել է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: