Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ. Հովիկ Աբրահամյանի՝ ազատված օգնականը՝ Կարեն Կարապետյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գևորգյանը: Աննա ԳևորգյանԸ վարչապետի օգնականն էր 2014 թվականից:
Աննա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: