Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Մամուլ

«Ժամանակ». Հարցեր, որ առաջանում են Սերժ Սարգսյանի հայտարարությունից

«Ժամանակ» թերթը գրում է.

«Բիշքեկում օրերս տեղի ունեցած ԱՊՀ վեհաժողովը՝ այդ կառույցի 25-ամյակի կապակցությամբ, ընդհանուր առմամբ չարժանացավ Հայաստանի հանրության մեծ ուշադրությանը: ԱՊՀ-ն ուշադրության արժանի էլ չէ, բայց ահա Բիշքեկի վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն ուներ ուշադրության արժանի հատվածներ, մասնավորապես, Սիրիայի զարգացումների առնչությամբ:

«Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ հետ և ինչ քննարկումների մասին է խոսքը, ի՞նչ տարբերակներ են նկատի առնվում Հայաստանի և Սիրիայի հայ համայնքի ներգրավման մասին խոսելիս:

Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարեցին Սիրիայում հրադադարի հարցում համաձայնության մասին, որը, սակայն, կարծեք թե չի պահպանվում, և կողմերը մեղադրում են միմյանց: Որքանո՞վ է հնարավոր այդ պարագայում խոսել հումանիտար աղետի հետագա խորացումը կանխարգելելու մասին, առավել ևս Հայաստանի և Սիրիայում հայ համայնքի ներգրավման առումով: Հայաստանն այդ հարցը քննարկում է միայն Ռուսաստանի՞ հետ, թե՞ նաև Միացյալ Նահանգների: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում կազմակերպել համաշխարհային առաջնորդների վեհաժողով՝ միգրացիայի խնդիրները քննարկելու համար: Կասկածից վեր է, որ քննարկումները ներառելու են նաև Սիրիայի խնդիրը: Սերժ Սարգսյանը կստանա՞ այդ վեհաժողովին մասնակցելու հրավեր, և արդյոք այդ շրջանակում էլ կքննարկվի՞ Հայաստանի հնարավոր որևէ մասնակցություն այդ հարցում: Առավել ևս, որ Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն է:

Իհարկե հասկանալի է, որ դրա պատճառը Սիրիայում մեծաթիվ հայկական համայնքի գոյությունն է, որն էլ պատճառ դարձավ մոտ երկու տասնյակ հազար հայերի Հայաստան տեղափոխման: Ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը, նաև Սիրիայի հայ համայնքը առկա գործընթացներում:

Երևանը չի ներկայացրել մանրամասներ, որոնք թույլ կտան պատկերացնել այդ դերակատարումն ու դրա ընձեռած հնարավորություններն ու ռիսկերը: Ի՞նչ է դրա դիմաց ակնկալում Հայաստանը: Թե՞ Հայաստանին այդ ներգրավվածությունը պարտադրվում է, և Ռուսաստանը, օրինակ, ցանկանում է, որ Սիրիայի հայկական համայնքը աշխույժ դերակատարում ստանձնի Սիրիայի հարցում ռուսական ծրագրերին աջակցելու գործում:

Այն, որ Մոսկվան կարող է ունենալ այդպիսի հավանական ակնկալիք, վկայեցին դեռևս Քեսաբի հայտնի դեպքերը, երբ ռուսական պաշտոնական քարոզչամիջոցները Քեսաբում հայերի երկրորդ ցեղասպանություն էին փորձում ներկայացնել, այն դեպքում, երբ իրավիճակը որքան էլ թեժ ու տագնապալի, այդուհանդերձ, էապես հեռու էր այդպիսի ողբերգականությունից: Ավելին՝ Ռուսաստանի իշխանամերձ տեղեկատվական հարթակներում սկսեցին շրջանառել միտք, թե Հայաստանի խաղաղապահները, փոխանակ ՆԱՏՕ միջազգային առաքելություններին մասնակցելու, թող գնան և Սիրիայում պաշտպանեն հայկական համայնքին: Պաշտոնական Երևանին սիրիական խնդրում մինչև այսօր ըստ էության հաջողվել է չեզոք մնալ, չդառնալ աշխարհաքաղաքական դիմակայության այս կամ այն կողմից ներգրավված սուբյեկտ: Եվ եթե տեղի ունենա այդ չեզոքության խախտում, ապա այստեղ իհարկե կարող են լինել բավականին մեծ ռիսկեր հնարավոր հետևանքների առումով:

Այս տեսանկյունից, Բիշքեկում Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես առաջացնում է հարցեր, որոնց պատասխանը շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ քննարկումներ են Սիրիայի հարցում, ում հետ են դրանք անցկացվում, որքանով են դրանք, այսպես ասած, միջազգայնորեն լեգիտիմ և չեն տեղավորվում աշխարհաքաղաքական, մասնավորապես՝ Արևմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության տրամաբանության շրջանակում: Ամենակարևորը՝ որքանով են այդ քննարկումներն ու քննարկվող տարբերակները Հայաստանի նախաձեռնություն, և որքանով են դրանք Հայաստանին թելադրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում