Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 247.625 ընտրող
Այսօր` սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 247.625 է կամ 38.25 %:
Նշենք, որ բոլոր 317 համայնքների ընտրողների ընդհանուր թիվը 647.393 է։