Բյուրականում ընտրատեղամասից դուրս քվեարկության դեպք է արձանագրվել հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ
Բյուրականի թիվ 15/02 ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Նկարում շրջագծված անձը հանձնաժողովի նախագահն է, ում ձեռքում գտնվում են քվեաթերթիկներով ծրարները:
Այդ մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ հրապարակված տեղեկատվության մեջ: