Էջմիածնի 19/11 տեղամասում քվեաթերթիկները երկու դեպքում էլ պատռվեցին
19/11 տեղամասում աշխատող NEWSPRESS.am -ի թղթակիցն արձանագրել է, որ ընտրողին տրվել է 2 ծրար, երկուսում էլ եղել է քաղաքապետի թեկնածուների քվեաթերթիկը, իսկ մեկ այլ ընտրողի էլ րոպեներ հետո տրվել է նույնանման երկու ծրար՝ ավագանու թեկնածուների քվեաթերթիկով:
Newspress.am-ի թղթակցի՝ դեպքերն արձանագրելուց հետո երկու դեպքում էլ հանձնաժողովի նախագահի կողմից ծրարները պատռվել են և համարվել անվավեր: