Ծեծուջարդից ու կրակոցներից հետո Էջմիածնում ընտրողների պասիվություն է
Սեպտեմբերի 18-ին Էջմիածին քաղաքում մեկնարկած՝ քաղաքապետի ընտրությունները ժամը 14:00-ի դրությամբ անցնում են բավական պասիվ: Ոմանց կարծիքով՝ քաղաքապետի ընտրություներին ընտրողների մասնակցության պասիվությունը պայմանավորված է սեպտեմբերի 16-ին թեկնածուների թիմերի միջև տեղի ունեցած ծեծուջարդով, կրակոցներով:
Տարբեր տեղամասերում նշում են, որ նախորդ ընտրություններն ավելի ակտիվ են եղել:
NEWSPRESS.am-ն աշխատում է Էջմիածին քաղաքի տարբեր տեղամասերում և գրեթե ամենուրեք նույն պասիվությունն է նկատվում:
Հիշեցնենք, որ Էջմիածնում ոչ միայն քաղաքապետի, այլ նաև ավագանու ընտրություններ են: