Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.61 տոկոսը
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18-ին,անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
«Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am»: