Հայաստանի 5 մարզում ՏԻՄ ընտրություններ են. ժամը 8-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացված են բոլոր ընտրատեղամասերը, դրանք կփակվեն ժամը 20:00-ին:
ՏԻՄ ընտրություններին ընդհանուր թվով մասնակցում է համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: