Ոստիկանությունը՝ ողբերգական ելքով վթարի մասին
Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթեկելի մասից և շրջվել ձորակը:
Պատահարի հետևանքով 2 անձ զոհվել է, 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: