Ավազակային հարձակման են ենթարկվել մայր ու աղջիկ. «Փաստինֆո»
2016թ սեպտեմբերի 15-ի գիշերը Արզնիում ավազակային հարձակման են ենթարկվել մայր ու աղջիկ։
Գիշերը տուն են մտել դիմակավորված երեք անձինք և դանակի գործադրմամբ պահանջել գումար ու ոսկյա զարդեր։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տանտերերը տանը թանկարժեք զարդեր չեն ունեցել և ավազակները հափշտակել են ֆոտոխցիկը, տեսանկարահանող սարք, բջջային հեռախոսներ, գինիներ, ապա վերցրել նաև մոր ու աղջկա հացի գումարը ու դիմել փախուստի:
Մեր տեղեկություններով՝ ավազակները տուն են ներթափանցել բաց պատուհանից, որը մայր ու աղջիկ բաց էին թողել քնելուց առաջ՝ թերևս վստահ լինելով, որ գումար առանձնապես չունեն և հանցագործների համար հետաքրքրություն չեն ներկայացնի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում