Լևոն Հայրապետյանը շարք է վերադարձել
Իրանի առաջնության 6-րդ տուրում «Փայքանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նաֆթայի» դեմ: Խաղն ավարտվել 0:0 հաշվով:
Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Լևոն Հայրապետյանն իր թիմի կազմում շարք է վերադարձել հենց այդ հանդիպման ընթացում և փոխարինման դուրս եկել խաղավարտից րոպեներ առաջ՝ 82-րդ րոպեին:
Նշենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային ընտրանու մասնակցությամբ վերջին երկու հանդիպումները, համապատասխանաբար, Չեխիայի և Դանիայի դեմ, Հայրապետյանը բաց թողեց: