«ՀԺ». Սերժ Սարգսյանը խախտեց ավանդույթը, Կարապետյանի վարչապետությունն օրիգինալ է սկսվում
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստը առաջին անգամ վարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը խախտեց իր իսկ հաստատած ավանդույթը և նրան չներկայացրեց կառավարության անդամներին:
2008թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրեց նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ 2014 թ. ապրիլի 14- ին, նույնպես կառավարության նիստում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին: Կարեն Կարապետյանի վարչապետությունն օրիգինալ է սկսվում»: