Դոլարը շարունակում է էժանանալ, եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 473.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.97 դրամ (աճել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.62 դրամ (աճել է 1.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 290.13 դրամ, ոսկի՝ 20,141.05 դրամ, պլատին՝ 15,725.79 դրամ։
Սեպտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։