Արթուր Դավթյանը համոզեց, որ սպասարկելու է բռնակալական համակարգը. Զարուհի Փոստանջյան
Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը համոզեց, որ ինքը ոչ թե իրապես ՀՀ գլխավոր դատախազը պետք է լինի, այլ պետք է սպասարկի նեղ մարդկանց խմբակի շահերը: Տեսակետն Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանինն է:
Ըստ պատգամավորի՝ Դավթյանը պետք է «սպասարկի ապօրինի իշխանությունների շահերը»:
Եզրահանգմանը Փոստանջյանը եկել է, իր խոսքով, քաղաքական հայացքների համար բանտախցերում գտնվող քաղաքացիների վերաբերյալ՝ Դավթյանի հայտարարություններից: Փոստանջյանին չի հոգացրել նաև Գլխավոր դատախազի թեկնածուի հայտարարությունը՝ կապված Զինված ուժերում մահացած զինծառայողների վերաբերյալ, որոնց հարազատները «տարիներ շարունակ չեն կարողանում արդարադատություն հայցել»:
«Այս մասով էլ նա չցանկացավ պատշաճ կարգով արձագանքել: Իր կողմից արված այդ փոքրիկ հայտարարություններն ասում են, որ նա պետք է սպասարկի բռնակալական համակարգը»,- եզրափակելով՝ ասաց Փոստանջյանը: