Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Մամուլ

«168 ժամ». Կրեմլի երևանյան վերջնախաղը

«168 ժամ» թերթը գրում է.

«Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը հայկական խաղ չէ։ Այն աշխարհաքաղաքական խաղ է՝ տեղական դերակատարներով ու մասնակիցներով։ Այդ խաղը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ Հայաստանի մասին կամ Հայաստանի համար։ Այն զրոյական ելքով խաղ է, որի դեպքում հաղթողը շահելու է ճիշտ այնքան, որքան կշռելու է պարտվողի կորուստը։ Ու այնպիսի խաղ է, որի թվացյալ մասնակիցը ոչ թե մասնակից է իրականում, այլ խաղասեղանին դրված հաղթելիքն է։

Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը համարյա վերջնախաղ է։ Առաջին արարը սկսվել է դեռևս 2000-ականներին, ավելի կոնկրետ՝ 2004 թվականին՝ Երևանում, երբ Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա ղեկավար Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդեցին միջնախաղեր, որոնք ցույց էին տալիս, որ խաղը շարունակվելու էր ու է։ Որովհետև Գրիզլովը ոչ միայն չէր հակադարձվել ու չէր կշտամբվել, այլև ողջունվել էր ու շնորհակալվել։ Այնքան, որ հաջորդը լինելու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ոչ թե՝ Երևանում, որը երևի Հայաստանի հանդեպ հարգանքի տեսակետից այլևս շատ էր համարվում, այլ՝ Գյումրիում հայտարարելու էր՝ Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից, հակառակը, մտադիր է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում։

Դա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին էր։ Սեպտեմբերի 3-ից ուղիղ երկու ամիս անց ու մեկ օր պակաս, և ուղիղ մեկ տարի երկու օր առաջ դեկտեմբերի 4-ից՝ 2014 թվականի, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը։ Բայց խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, որովհետև խաղասեղանին դրվածը շատ թանկ էր ու է Ռուսաստանի համար։ Խաղասեղանին դրվածն Անդրկովկասում մնալ-չմնալու հարցն էր ու է։ Ոչ միայն մնալու, այլ, ինչպես իր ռազմակայանում Պուտինն էր ասել՝ ամրապնդվելու։ Խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, քանի որ ու քանի դեռ այդ ամրապնդումը վերջնական չէ ու անշրջելի չէ։

Խաղը շարունակվելու էր ու տեղի էր ունենալու 2015 թվականի հունվարը՝ Պերմյակովի կատարմամբ, ու հետհունվարյան երկու տարիները՝ Պերմյակովին հայերին չհանձնելու նվաստացմամբ։ Խաղը շարունակվելու էր, ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի բնակիչները սարսափահար արթնանալու էին ռուսական զենքի հրետակոծությունից, մյուսները՝ կրկին սարսափահար, արթնանալու էին ռուսական լռությունից, որն աղմկելու էր անվտանգության երաշխավորի մասին նրանց թմբիրը։ Խաղը շարունակվելու էր, ու Դմիտրիներից՝ Մեդվեդևը բացելու էր ապրիլյան պատերազմի պլանավորման փակագծերը, Դմիտրիներից՝ Ռոգոզինն էլ՝ ռուսական սպառազինության պահեստները։ Ադրբեջանի համար, բնականաբար։ Խաղը շարունակվելու էր, ու Երևանում գրավվելու էր ՊՊԾ գունդը, ու ռուսների շուրթերից հնչելու էր արյան ծարավը, որի չբավարարումը նաև հանգեցրեց այն փոփոխություններին, որոնցով այս օրերին հրճվում է հայկական վերնախավն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղավորվել արդեն ռուսահայկական դարձող վերնախավում։

Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։ Խաղը շարունակվելու է ու շարունակվում է՝ խաղի նպատակի անփոփոխության պայմաններում՝ ժամանակ առ ժամանակ փոխվող դերակատարներով ու խաղացողներով։ Խաղը շարունակվում է, իսկ Հայաստանում շարունակում են քննարկել, թե այսինչ նախարարի պաշտոնում այսինչյանն է նշանակվելու, նախարարի պաշտոնից այնինչյանը հեռացվելու է։ Դա ևս խաղի կանոններից է, որը թույլատրված է մանր խաղացողներին։

Ինչպես որ ոմանց թույլատրված է իրենց մոնոպոլիստներ ու օլիգարխներ համարել Երևանում՝ պայմանով, որ Հայաստանի իրական մոնոպոլիստի անունը կարող են կարդալ ու արտասանել միայն օղու շշի վրա, որով, հավանաբար, նշելու են Հայաստանի Անկախության 25-ամյակը մի քանի օր հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում