«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը քանդել է աչքերի կոպերի կարերը
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը, որ օրեր առաջ կարել էր աչքերի կոպերը, քանդել է կարերը: Այդ մասին հայտնում են ՔԿՎ մամուլի ծառայությունից:
Տղամարդը կարերը քանդել է նախօրեին: Նա բողոքում էր իր տեսակցության սահմանափակումներից: ՔԿՎ-ից հայտնել են, որ լրացել էր նրա ամսական տեսակցությունների թիվը, հերթական տեսակցությունից հետ ուներ տույժ, այդ պատճառով չի թույլատրվել արտահերթ տեսակցություն: