Գուրգեն Դալաքյանը չի կարողանում Հայաստան վերադառնալ (ֆոտո)
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, NEWSPRESS.am-ի խմբագրություն զանգ է ստացվել քաղաքացուց, ով չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, որ իր ազգականը՝ Գուրգեն Դալաքյանը ստիպված է եղել լքել երկիրը:
Նաև փոխանցեց, որ իր ազգականին՝ Գուրգեն Դալաքյանին սպառնում են հեռախոսով:
Պատճառն այն է, որ նա մասնակցել է հուլիսին Երևանում Պարեկապահակային ծառայության գունդը գրաված ապստամբներին աջակցող ցույցերին մասնակցելու համար:
Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Դալաքյանը հետապնդվել է կասկածելի անձանց կողմից և այժմ չի կարողանում Հայաստան վերադառնալ:
