Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Նախագահի վերահսկողականի պետ, հո չասեցինք՝ «Ամենակարող Բրյուս»

Ինչպես ասում են՝ ընկածին չեն խփում, սակայն եթե ընկնելուց մեծ-մեծ ալիքներ են բարձրանում, երևի թե արժե իմանալ՝ ինչո՞ւ:

Եթե ղեկավարում ես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, դա չի նշանակում, որ ամենազոր ես և կարող ես աշխատել՝ ինչ ցանկանաս: Չնայած սա մի քիչ հայկական է. յուրաքանչյուրս էլ ենթարդում ենք, որ մենք լավ դարբին, վարորդ, գրող, թարգմանիչ, անգամ վերահսկողականի ղեկավար կարող ենք լինել:

Ենթադրվում է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը լավ ղեկավար էր և լավ էր վերահսկում: Միայն 2015 թվականին ձեռք է բերել մեկ մեքենա, երկուսը՝ վաճառել, ձեռք է բերել նաև 2 թանկարժեք նկար, մեկ տարվա ընթացքում 18 մլն դրամից ավել վաստակել:

Հ. Հովսեփյանը նաև 2 մլն դոլարի փոխառություն ունի և իսկ ձեռք բերված թանկարժեք նկարներից ամեն մեկի համար էլ վճարել է 5 հազար դոլար:

Հովսեփյանը մեկ տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից և գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը նվիրատվություն է ստացել 90 և 100 հազար դոլար արժողությամբ: 

Նշենք, որ, սովորաբար, նվիրատվություն կատարում են մանկատներին, որբանոցներին, հոգեբուժարաններին, հիվանդանոցներին, սակայն, չգիտես ինչու, «անհայտ» բարերարները կամ բարերարը նվիրատվություն է կատարել 190 հազար դոլարի չափով հենց նախագահի վերահսկողականի ղեկավարին:

Հետո նա նշանակվեց ՊԵԿ նախագահ: Իհարկե, անհասկանալի է, թե իրավաբանական կրթություն ունեցող անձը, եթե անգամ վերահսկողականի պետն է եղել, հո ամենակարող Բրյուսը չէ, որ ՀՀ բյուջեն լցնի այնքան, որ բոլորի ախորժակները հագեցնի:

Հայտնի չէ, թե նա արդարացրե՞լ է ոմանց ցանկությունները, թե՞ ոչ, սակայն շրջանառվում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել Հովհաննես Հովսեփյանի հետ: Նշվում է նաև, որ նա այս ընթացքում տապալել է հարկերի հավաքագրումը:

Կարճ ասած՝ բյուջեում այնքան գումար չկա, որ մսխեն:

Հարկ հավաքելն, իհարկե, ավելի դժվար է, քան վերահսկելով ողջ Հանրապետությունը՝ 100 հազար դոլարով նվիրատվություն ստանալը:

Զարմանալին այն է, որ մեկ ուրիշ երկրում ուժային կառույցները, հասարակությունն ավելի ուշադիր կլինեին նման երևույթի նկատմամբ. համատարած աղքատ երկրում, պետական բարձրաստիճան պաշոտնյան նվիրատվություն է ստանում 100 հազար դոլարի չափով, ոմանք հետևություններ կանեին, ոմանք էլ ըստ էության կխորանային նվիրատվության ակունքներում:

Իսկ քանի որ մենք դեռևս Հայաստանում ենք ապրում, նրան ընդամենը կարող են ՊԵԿ նախագահի պաշտոնում չվերանշանակել, այլ ուղարկել, օրինակ, ինչ-որ մի երկրի դեսպան, ինչպես, սովորաբար, լինում է նման իրավիճակներում և հայ դիվանագիտությունը հերթական անգամ չորս ոտքից կկաղա:

NEWSPRESS.am