ՈւԵՖԱ-ի նոր նախագահի անունը հայտնի է
Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ հայտնի է դարձել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը: ՈւԵՖԱ-ի նոր նախագահն Ալեքսանդր Չեֆերինն է: Վերջինս նաև Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում էին նաև Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միության նախագահ Միխայիլ Վան Պրագը, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ Անխել Մարիա Վիլյարը, սակայն վերջինս օրեր առաջ հանել էր իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս սատարում էր Չեֆերինի թեկնածությունը: