Այնպես չէ, որ պատժում եմ Մխիթարյանին, բայց «Ֆեյենորդի» դեմ նա չի խաղա. Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո խոսել է Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» դեմ հանդիպման հայտացուցակի մասին և նշել, որ Մխիթարյանն ու Լինգարդը չեն խաղա:
Մոուրինյուն նշել է, որ որոշ ֆուտբոլիստների խաղից հիասթափված է, քանի որ նրանք չեն կարողացել լավ խաղ ցուցադրել՝ մեծ խաղերում փորձի պակասի պատճառով:
«Ես ինչպե՞ս կարող եմ որոշում կայացնել՝ դուրս բերե՞լ խաղադաշտ այս կամ այն ֆուտբոլիստին, թե՞ ոչ: Ես պետք է հետևություններ անեմ նրանց խաղից: Իսկ եթե հարցնում եք՝ Լինգարդը և Մխիթարյանը խաղալո՞ւ են, թե՞ ոչ, ապա կասեմ, որ ոչ: Այնպես չէ, որ ես պատժում եմ նրանց, այլ նման որոշում կայացնում եմ՝ նրանց խաղից ելնելով: Դաշտ դուրս կբերեմ այլ խաղացողների: Խոսենք, օրինակ, Մխիթարյանի մասին: Քանի՞ մեծ հանդիպման է նա մասնակցել»,- ասել է Մոուրինյուն՝ նույն հարցը տալով նաև Լինգարդի մասին: