ՀՖՖ-ն կպաշտպանի Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի առաջիկա նախագահական ընտրություններում աջակցելու է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, նման որոշումը պայմանավորված է ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևորությամբ: Չեֆերինի ընտրման դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ներգրավվել այդ ծրագրի իրականացման աշխատանքներում:
ՈւԵՖԱ-ի կոնգրեսը կկայանա սեպտեմբերի 14-ին Աթենքում: