Զերծ մնալ կանխատեսումներից. ՊՆ խոսնակը՝ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, փոխարենը նրան կնշանակեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
«Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»,- գրել է Հովհաննիսյանը: