«Վիճաբանել ենք, ստացվեց էլի». դանակահարություն կատարած երիտասարդի խոստովանությունը (տեսանյութ)
Օգոստոսի 27-ին «Էրեբունի» բ/կ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որգոտկային և թիկունքային շրջանի կտրած-ծակած վերքերի ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Տուժան ի վիճակի չի եղել խոսել:
Ոստիկանները, սակայն, օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գետափ գյուղի բնակիչ, 1997 թվականին ծնված Դավիթ Գրիգորյանը:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Գրիգորյանը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը: Նրա խոսքով՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր երիտասարդին. «Վիճաբանել ենք, ստացվեց էլի»:
Մանրամասները՝ տեսանյութում