«Տենց պաշտոնն ո՞վ բաց կթողնի». Սեյրան Սարոյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին
Կարենը շատ լավ ղեկավար ա, ամեն տեղ իրան ցույց ա տվել, ստեղ էլ ա ցույց տալու, շատ լավ կառավարություն ենք ունենալու: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե անհրաժե՞շտ էր վարչապետի փոփոխությունը, պատգամավորն ասաց, որ եթե փոխել են, ուրեմն երևի կար կարիքը:
Դիտարկմանը, թե արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ հասարակության մեջ բևեռացում կա, ինքը տեսնո՞ւմ է այդ բևեռացումը, պատգամավորն ասաց, որ չի տեսնում:
Հարցին էլ, թե «Սասնա ծռերի» գործողությունն արդյոք այդ բանի ապացույցը չէ՞ր, Սարոյանը նշեց. «Պրիչոմ ստե «Սասնա ծռեր», ի՞նչ կապ ունեն կառավարությունն ու «Սասնա ծռերը»»:
Թե ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը, Սարոյանը հստակ չպատասխանեց, ասաց, որ նախկին վարչապետն արդեն ասել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել. «Էթում ա մարդը հանգստանա»:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքանակամ է հրաժարվել պաշտոնից, Ս. Սարոյանն արձագանքեց. «Տենց պաշտոնն ո՞վ բաց կթողնի: