ԱԺ աշնանային նստաշրջանը կմեկնարկի բողոքի ակցիայով՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ԱԺ շենքի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա է նախատեսված։
«Դիմավորենք պատգամավորներին Սասնա Ծռերի պահանջներով» նախաձեռնության հայտարարության մեջ ասված է.
«Սեպտեմբերի 13-ին սկսվում է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Նույն օրը՝ ժամը 11:00-ին, հավաքվում ենք Ազգային Ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից և հայտնում մեր համերաշխությունը «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում ենք «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»: