Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը. «Ա1+»
4 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը, Արարատ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների և կնոջ հորդորներից հետո:
«Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացված է ձախ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ հացադուլի մեջ»,- ասաց պաշտպանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում