Թշնամին՝ տնից. նոր մանրամասներ խորթ մոր սպանությունից (տեսանյութ)
2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:50-ին, Լուսաղբյուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը 1962 թ. ծնված Հայկուշ Սարգսյանն է, ում դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Դեպքի առթիվ նույն օրը Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում