Հայաստանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնում
Հայաստանը խոր մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:
Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:
«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- ասել է Բալայանը: