«Իրատես». Արա Աբրահամյանը որոշակի փակագծեր կբացի
«Իրատես» թերթը գրում է.
«Նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու ևս մեկ նոր ուժ՝ «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ ու լուրջ աշխատանք է ծավալում:
Նշենք, որ այս կառույցը ստեղծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, մեր տեղեկությունների համաձայն, բավականին ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին:
Ի դեպ, այս օրերին Արա Աբրահամյանը Երևանում է և փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ իր քաղաքական ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում