«Հրապարակ». ՏԿՆ-ին չի հաջողվում գտնել «Յանդեքսի» և «Ջիջիի» ղեկավարներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր տրանսպորտի ևկապի նախարարությունում՝ փոխնախարար Արթուր Առաքելյանի մոտ, կրկին հավաքվելու են տաքսիստները՝ քննարկելու այս ոլորտում ստեղծված իրավիճակը։ Սա երկրորդ հավաքն է՝ նախորդը հետաձգվել է, որպեսզի հրավիրեն նաև «Յանդեքս» և «Ջիջի» ծառայություններին, որոնց դաշտ մտնելուց էլ բողոքում են տեղական տաքսիստները։ Քննարկմանը ներկա է գտնվելու նաև լիցենզավորման ծառայության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այս 2 կազմակերպությունները գների իջեցման քաղաքականություն են տանում, ինչի դեմ բողոքում են տեղականները։ Մենք տեղեկացանք, որ այսօրվա քննարկմանը լրատվամիջոցներ չեն հրավիրվել, այն անգամ կարող է չկայանալ, քանի որ տրանսպորտի նախարարությանն իբրև թե չի հաջողվել գտնել «Յանդեքսի» և «Ջիջիի» ղեկավարներին, որ հրավիրի քննարկմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում