Հայ շախմատիստների արդյունքները` «Սաբադել-2016» մրցաշարի 7-րդ տուրից հետո
«Սաբադել-2016» մրցաշարն արդեն մոտենում է ավարտին: Կայացել են նախատեսված 9-ը տուրից 7-ի հանդիպումները, որոնց արդյունքում 2 շախմատիստ` Նարցիսո Մարկ Դուբլան և Ագուերո Խիմենես Լուիս Լազարոն վաստակել են 5,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 5-ական միավոր և ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ և 6-րդ հորիզոնականներում: