Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում:
«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն համագործակցության համար: Այսօր ես մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- ասված է Գոհար Պողոսյանի գրառման մեջ: